Կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել

ԿԳ նախարարությունը հայտարարություն է տարածել:


Գործակալությունը հասարակությանը հորդորում է, հատկապես արձակուրդներին և հանգստյան օրերին, խստորեն հետևել Առողջապահության նախարարության կողմից սահմանված արձանագրությանը, որպեսզի աշակերտները մայիսի 13-ից դասերը շարունակեն դասասենյակներում:
«Հանգստյան օրերից առաջ, հաշվի առնելով Վրաստանում վիրուսի տարածման մակարդակը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն անվտանգ էր անցկացվում: Չնայած երկրում համաճարակի աճին ՝ նախարարությունն իր բոլոր ռեսուրսներն օգտագործեց , որ ուսուցման գործընթացն իրականացվի դասասենյակներում, և դպրոցների սահմանափակումները միայն կետային են:
Այդ պատճառով նախարարությունը շնորհակալություն է հայտնում դպրոցական հանրությանը և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ամեն ինչ արել են դպրոցներում անվտանգությունը պահպանելու համար և կրկին դիմում է հասարակությանը, հատկապես արձակուրդներին և հանգստյան օրերին ՝ խստորեն պահպանել Առողջապահության նախարարության կողմից սահմանված արձանագրությունը, որպեսզի աշակերտները կարողանան ուսումը շարունակել դասարանում:
Ապրիլի 26-29-ը մոնիտորինգի և պարտադիր թեստավորման արդյունքում վիրուս է հաստատվել ուսուցիչների և դպրոցների ադմինիստրատորների 0,3% -ի և աշակերտների 0,1% -ի մոտ: Հատկանշական է, որ այս ցուցանիշը նույնական է նախորդ շաբաթ, ինչը շատ կարևոր է կրթական համակարգի համար:
Հատկանշական է, որ այս ցուցանիշը նույնական է նախորդ շաբաթ, ինչը շատ կարևոր է կրթական համակարգի համար:
Ծնողների խնդրանքով, նաև վիրուսի հաստատման պատճառով, այս փուլում ամբողջ հանրապետությունում 106 դպրոց և 180 առանձին դասարան գործում են լրիվ հեռավար ուսուցմամբ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է
Կա նաև մի փոքր նվազում ռիսկի խմբում ուսուցիչների թվի մեջ, ովքեր ստացել են հեռավար ուսուցման խնդրանք: Այս պահին ամբողջ հանրապետությունում կա 115 ուսուցիչ հեռավար ուսուցման ձևաչափում։
Նախարարությունը հույս ունի, որ աշակերտներին աջակցելու համար յուրաքանչյուր անձ քաղաքացիական իրազեկվածություն կցուցաբերի և խստորեն կպահպանի սահմանված կանոնները », - հայտարարել են ԿԳՆ-ից:

30․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google