Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում մեկնարկում են ամառային արձակուրդները

Այսօր՝ հունիսի 15-ից, Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում սկսվում են ամառային արձակուրդները։

Ինչպես «Ռադիո Մարնեուլ»-ին հայտնել է տեղական ռեսուրսային կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը, այս փուլում կհանգստանան միայն աշակերտները, իսկ դպրոցի անձնակազմը  հուլիսի 1-ից կգնա արձակուրդ։

Նշենք, որ դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումն ընթացքի մեջ է։ Ընդհանուր գրանցումը սկսվել է հունիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 23-ը։

Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։

Առաջին դասարանցիների գրանցման ընդհանուր հրահանգներին կարող եք ծանոթանալ հղումով։

Այն աշակերտները, ովքեր չեն կարող գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն IV փուլին,  հուլիսի 17-ից հուլիսի 28-ը մնացած ազատ կամ նախորդ փուլերում ազատված տեղերում:

Չորրորդ փուլում հանրակրթական դպրոցն ապահովում է աշակերտի գրանցումը ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google