Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը-,
այս մասին տեղեկատվությունը տարածել է worldometers-ը։
Նույն տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրուսից մահացության
դեպքերի թիվը հասել է 470 703-ի, իսկ մինչ այժմ վիրուսից առողջացել է
4 838 359 մարդ:
Վարակակիրների և մահացիությունների թվաքանակով ԱՄՆ-ն և Բրազիլիան
առաջատար են։ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2 356 657 դեպք,
մահացել է
122 247 մարդ: Վարակվածների թիվը Բրազիլիայում գերազանցել է
1 միլիոնը, որտեղ կորոնավիրուսից մահացել է 50 659 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ հայտարարել է ,
որ անցած օրուգիշերվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 183 000
դեպք, որտեղից 60%-ը գրանցվել է Հյուսիսային և Հարավային
Ամերիկայում։
22/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան