Համաձայն ՀՀ ՊՆ տեղեկատվության, այսօր ՝ հուլիսի 27-ին,
հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում
մահացու վիրավորվել է ՀՀ զինված ուժերի ծառայող Աշոտ Միքայելյանը:
Այս փաստի մասին տեղեկատվությունը մինչ այժմ Բաքվի կողմից չի
տարածվել:
Հայ-ադրբեջանական սահմանը վերջին մի քանի օրերի ընթացքում համեմատաբար
հանգիստ է եղել:
Հուլիսի 12-ին հանկարծակի բախումները հայ-ադրբեջանական սահմանի երկու
կողմերում հանգեցրին երկու կողմերի
զոհերի: Նրանց թվում էին նաև
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Երկու կողմերն էլ միմյանց
մեղադրում են բախումները սկսելու մեջ: Ադրբեջանցի քաղաքագետներն ու
փորձագետները կարծում են, որ սահմանին ընթացող բախումները ավելի քիչ
են բխում Բաքվի շահերից, քանի որ Բաքվի շահերից չի բխում
հակամարտության գոտին Ղարաբաղից հայ-ադրբեջանական սահման
տեղափոխել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասի երկու երկրների
միջև սկսվեց 1988 թ. Ադրբեջանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը և
հարակից յոթ շրջաններ ՝ Ադրբեջանի 20% -ը, գրավված են ՀՀ Զինված
ուժերի կողմից, ինչը կտրականապես հերքում է Հայաստանը:
Կողմերը հրադադար են կնքել 1994 թ.-ին, սակայն միջազգային
կազմակերպությունների հովանու ներքո երկու երկրների միջև
բանակցությունները դեռևս համարվում են անհաջող: Երկու կողմերն
անընդհատ մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
27/07/020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մագարիտա Միսկարյան