Այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւի
եռակողմ բանակցությունը։
Այս մասին տեղեկատվություն է տարածում Կրեմլի մամուլի
ծառայությունը:
Ըստ տեղեկատվության , բանակցությունները նախաձեռնելու է ՌԴ
նախագահը:
Կողմերը նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք
առաջնորդների հայտարարության իրականացման հարցում ձեռք բերված
առաջընթացը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Բացի այդ,
կքննարկվեն տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերը:
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու պատերազմից տուժած
տարածքների բնակիչների օժանդակությանը, առևտրատնտեսական և
տրանսպորտային կապերի հաստատմանը և զարգացմանը:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունենալու Իլհամ
Ալիեւի և Նիկոլ Փաշինյանի հետ:
11․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան