Աշխարհը գտնվում է իրական վտանգի շրջանում, մեր
ձեռքբերումներից
շատերը աստիճանաբար փլուզվում են, - ասել է Առողջապահության
համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանո Գեբրեյեսուս:
Նա ասել է,որ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը շուտով
կգերազանցի 200 միլիոնը:
«Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի մեծ են: Առավել վարակիչ
«Դելտա» տարբերակը հայտնաբերվել է առնվազն 132 երկրներում: Դեպքերի
աճը պարզապես բնական գործընթաց
չէ: Այն սնվում է սոցիալական շփումների
ավելացմամբ, հանրային առողջության և սոցիալական անհամապատասխան
միջոցներով և անհավասար պատվաստումներով », - ասել է ԱՀԿ տնօրենը:
Նրա խոսքով, կազմակերպության նպատակն է օգնել երկրներին, մինչեւ
սեպտեմբերի վերջ պատվաստել իրենց բնակչության 10 տոկոսին:
«ԱՀԿ-ն նպատակ ունի օգնել բոլոր երկրներին մինչև սեպտեմբերի վերջ
պատվաստվել իրենց բնակչության 10% -ը, այս տարվա վերջին` առնվազն 40%
-ը, իսկ հաջորդ տարվա կեսերին `աշխարհի բնակչության 70% -ը»,-ասել է
նա:
Նա նաև ընդգծել է, որ միայն պատվաստումը չի կարող կանգնեցնել
համաճարակը:
«Բոլորը պետք է հիշեն, որ պատվաստանյութերը միակ գործիքը չեն: Իրոք,
չկա մի գործիք, որը կարող է հաղթահարել այս համաճարակը: Մենք կարող
ենք այն հաղթել միայն համապարփակ մոտեցմամբ ՝ օգտագործելով
պատվաստանյութերի հետ համատեղ հանրային առողջության և սոցիալական
միջոցներ», - ասել է ԱՀԿ ղեկավարը:
06․08․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան