Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական
այցով
կմեկնի Վրաստան: Այդ մասին «Ինտերպրեսնյուզին» հայտնել են
կառավարության աշխատակազմից:
Նրանց խոսքով, դիմավորման պաշտոնական արարողություն կանցկացվի
Վրաստանի կառավարության վարչակազմում: Հայ գործընկերոջը կհյուրընկալի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկու երկրների վարչապետների
հանդիպումը կանցնի դեմ առ դեմ և ընդլայնված ձևով, որից հետո Իրակլի
Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններով հանդես
կգան լրատվամիջոցների համար:
Վրաստան
կատարած պաշտոնական այցի շրջանակներում կկայանա ՀՀ վարչապետի
հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նիկոլ
Փաշինյանը պատվիրակության անդամների հետ միասին ծաղկեպսակ կդնի
Վրաստանի միասնության համար պայքարած հերոսների հուշահամալիրին», -
ասված է տեղեկատվության մեջ:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
08.09.2021