ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն արդեն
Վրաստանում է: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Պենտագոնի
ղեկավարին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Խուանշեր
Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը
Վրաստան ժամանելու համար և հաջող այց մաղթել նրան:
Այսօր Խուանշեր Բուրչուլաձեն պաշտպանության նախարարությունում
կհյուրընկալի Լլոյդ Օսթինին: Դիմավորման պաշտոնական արարողությունից
հետո վրացի և ամերիկացի գործընկերները երկկողմ հանդիպում կանցկացնեն ՝
քննարկելու Միացյալ Նահանգների
և Վրաստանի պաշտպանական
համագործակցությունը: Ավելի ուշ, համատեղ ասուլիսում Վրաստանի և ԱՄՆ
-ի պաշտպանության նախարարները հանդես կգան ԶԼՄ -ների առջև:
Նախատեսվում է համաձայնագիր ստորագրել Վրաստանի պաշտպանության
նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության միջեւ, որի նպատակն
է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու զսպման
կարողությունները:
Այցի ընթացքում Լլոյդ Օսթինը հանդիպում կունենա վարչապետ Իրակլի
Ղարիբաշվիլիի հետ:
ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Վրաստանի Պաշտպանության
ռազմաբազաներից մեկը և կմասնակցի ամերիկա-վրացական համատեղ
զորավարժություններին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
18.10.2021