Երկրի առողջապահական մարմնի տվյալներով՝ ուրբաթ
օրը Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ ժամանած 13 մարդու մոտ
«օմիկրոն» է ախտորոշվել։
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ երկու չվերթի ընթացքում
կորոնավիրուս էր հաստատվել 61 մարդու մոտ։
«Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ KLM-ի առաջին չվերթը թռիչք է
կատարել առավոտյան ժամը 10:30-ին, իսկ երկրորդը` 11:00-ին: Նոր շտամի
տարածման սպառնալիքի պատճառով նրանց տեղափոխել են օդանավակայանի մոտ
գտնվող
հյուրանոց:
Ուղևորները մի քանի ժամ անցկացրել են օդանավակայանի ընդհանուր
տարածքում, որտեղ գտնվում էր ավելի քան 600 մարդ։ Թեստավորումից հետո
նրանցից 61-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։
Մինչ այժմ «օմիկրոն» տարբերակը հայտնաբերվել է 13 մարդու մոտ։ Սակայն
արդյունքներն ամբողջական չեն։ Նոր տարբերակի դրական արդյունքները
կարող են ցույց տալ նաև այլ թեստային արդյունքներ»,- ասվում է
Հանրային առողջության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան