Իսրայելը սահմանափակումներ է մտցնում օտարերկրացիների
համար՝ կանխելու COVID-19-ի նոր շտամի տարածումը։ Այդ մասին հայտնում
են տեղական լրատվամիջոցները։
Նոր սահմանափակումների համաձայն, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի
28-ի գիշերը, օտարերկրացիների մուտքն Իսրայել կարգելվի 2 շաբաթով,
բացառությամբ այն բացառիկ դեպքերի, որոնք կպահանջեն Իսրայելի
իշխանությունների նախնական համաձայնությունը։
Միևնույն ժամանակ, երկիրը խստացնում է կարանտինային միջոցառումները
արտերկրից վերադարձող իր քաղաքացիների համար։ Նրանք
ամեն դեպքում պետք
է մնան կարանտինում 3 օր՝ անկախ պատվաստման կարգավիճակից։
Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է Իսրայելում կորոնավիրուսի
տարածումը կանխելու համար, շաբաթ օրը հանդիպել են ՝ համաձայնեցնելու
կանոնակարգերի խստացումը։ Դրան նախորդել է երկրում «օմիկրոն» շտամի
առնվազն մեկ դեպքի հաստատումը։
«Օմիկրոն» տարբերակը, որը փորձագետների գնահատմամբ ունի մուտացիաների
տագնապալի քանակություն, ի սկզբանե հայտնաբերվել է Հարավային
Աֆրիկայում և հարևան Բոտսվանայում: Այդ ժամանակվանից այն հայտնվել է
բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում։
Այս ֆոնին աշխարհի շատ երկրներ արգելել են իրենց տարածքից
ճանապարհորդել Հարավային Աֆրիկա։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան