Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժեղ
երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3703-ի։ Այս մասին
թուրքական հեռուստատեսության եթերում հայտարարել է Արտակարգ
իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։
«
Զոհվել է 3703 մարդ, վիրավորվել են մեր քաղաքացիներից
22286-ը»,- ասել է Սեզերը։
Միաժամանակ լրատվամիջոցը նշում է, որ թուրք իրավապահները հայտնաբերել
են 135 «հաշիվ», որոնք ապատեղեկատվություն են տարածում երկրաշարժի
մասին։
«
Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ
հետաքննության արդյունքում բացահայտվել է 135 հաշիվ, որոնք սադրիչ և
կեղծ «գրառումներ» են հրապարակել երկրաշարժի մասին
սոցիալական ցանցերում»,- ասվում է հեռուստաալիքի
հաղորդագրության մեջ։
Աղբյուր ՝
ინტერპრესნიუსი
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան