Վրաստանը մնում է «կանաչ գոտում», և մենք ամեն ինչ անում ենք,
որպեսզի համաճարակը և համաճարակային շրջանը նվազագույն վնասով
հաղթահարենք», -
այս մասին խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է
բյուրոյի նիստում։
Նա նաև անդրադառձել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային
կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, որն անցկացվում է
Վրաստանում։
«Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, երբ խորհրդի նիստը տեղի է
ունենում ոչ
թե Իսպանիայում, այլ Իսպանիայից դուրս , և այս պարագայում
Վրաստանն է նրան հյուրընկալող երկիրը: Մենք հպարտ ենք, որ մեր երկիրը
վստահության այդքան բարձր մակարդակ ունի։ Դա պայմանավորված է նրանով,
որ մենք գործարար և վստահության վրա հիմնված համագործակցություն
ունենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև այն փաստը,
որ Վրաստանը, նույնիսկ համաշխարհային համաճարակի համատեքստում,
ապացուցեց, որ մենք կարող ենք կառավարել սպառնալիքները և որ Վրաստանը
անվտանգ երկիր է: Առաջին հերթին մեր նպատակը մեր քաղաքացիների
առողջությունն, անվտանգությունն ու տնտեսության կայունացումն է, դրա
վերականգնումը: Շիշտ հենց սրա համար էլ մեծ նշանակություն ունի
զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստի անցկացումը»,-
ասել է Թալակվաձեն։
16/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան