Վերջին 24 ժամվա ընթացքում ՆԳՆ-ի տարբեր վարչությունների 13 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վերջին 24 ժամվա ընթացքում ՆԳՆ-ի տարբեր վարչությունների 13 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել,- այս մասին «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել

են ՆԳՆ-ից։
Գործակալության տվյալներով հաստատված 13 դեպքից 10-ը գրանցվել է Աջարիայում։
« 2 դեպք հաստատվել է անվտանգության ոստիկանության վարչությունում, 3 դեպք հաստատվել է պարեկային ոստիկանության վարչության Բաթումիի գծային ծառայությունում, 1 դեպք հաստատվել է Բաթումիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, 1 դեպք
հաստատվել է Աջարիայի ոստիկանական բաժանմունքում, 1 դեպք էլ հաստատվել է Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության սահմանի կառավարման և համակարգման գլխավոր բաժնի ծառայությունում, 2 դեպք էլ հաստատվել է Հատուկ նշանակումների վարչության Աջարիայի բաժնում:
Կորոնավիրուսի 1 դեպք հաստատվել է ՆԳՆ-ի Թբիլիսիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, 1 դեպք հաստատվել է Թբիլիսիի անվտանգության ոստիկանության պաշտպանության կազմակերպության բաժնում։ Կորոնավիրուս է հաստատվել է Սամեգրելոյի Հատուկ առաջադրանքների վարչության 2-րդ բաժնի աշխատակցի մոտ: Համապատասխան ստորաբաժանումների բոլոր աշխատակիցները, որոնց հետ վարակակիրները անմիջական կապ են ունեցել, վերցվել են թեստեր և գտնվում են հսկողության տակ։ Շենքերը, որտեղ նրանք հերթապահում էին, ամբողջությամբ ախտահանվել են:
Բոլոր տասներեք աշխատակիցները ստանում են համապատասխան բուժում: Նրանց վիճակը կայուն է», - հայտնել են ՆԳՆ-ից։

21/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google