Գիորգի Գախարիան Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդում և ՆԱՏՕ-ում

Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 29-30-ը պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել:


Ինչպես «ԻնտերպրեսՆյուզին» տեղեկացրել են կառավարության վարչակազմից, Գիորգի Գախարիան իր առաջին պաշտոնական այցը կկատարի Բրյուսել ՝ որպես կառավարության ղեկավար: Բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացվի Եվրահանձնաժողովում, Եվորպական խորհրդում, Եվրոխորհրդարանում և ՆԱՏՕ-ում։
Ըստ նրանց ՝ սեպտեմբերի 29-ին Վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:
Երկօրյա
այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտա Սխինայի, Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև ԵՄ հանձնակատարների և եվրապատգամավորների հետ:
Վրացական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին:

28/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google