Զաուր Դարգալիի քաղաքապետի պաշտոնը դադարեցվել է

Զաուր Դարգալիի քաղաքապետի պաշտոնը դադարեցվել է: Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել այսօր ՝

սեպտեմբերի 30-ին, Սակրեբուլոյի նիստում: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն, քաղաքապետի պաշտոնում հանդես կգա Զաուր Դարգալիի առաջին տեղակալ Զաուր Տաբատաձեն։
«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետը, հայտարարությամբ դիմել է սակրեբուլոյին , լիազորությունների կասեցման հարցով։ Ինչպես գիտեք, «Տեղական ինքնակառավարման մասին» Վրաստանի Օրգանական օրենքի
56-րդ հոդվածի «վ» ենթակետի համաձայն, քաղաքապետի լիազորությունները կասեցվում են նույնիսկ այն ժամանակ, երբ նա մասնակցում է նախագահական կամ ներկայացուցչական ընտրություններին, և այժմ մենք ունենք դեպք, երբ նա մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, և նրա լիազորությունները կասեցվում են: Օրենսգրքի համաձայն, առաջին տեղակալը կկատարի իր լիազորությունները »,- ասել է Նինո Բերիձեն։
Այսօրվա սակրեբուլոյի նիստում քննարկվել է ընդհանուր 3 հարց։ Քննարկված հարցերից մեկը, դա քաղաքացիներից մեկի վիրահատության համար 1000 լարիի չափով ֆինանսավորումն է եղել, իսկ վերջին հարցը վերաբերում էր Սադախլոյում, Շահումյանում և Քութլիարիում ավարտված շտապ բժշկական կենտրոններին, որոնք պետք է հանձնվեն Արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոններ:

30/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google