Նույնիսկ եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլին, նրանց թեկնածուները չեն հեռացվի ընտրություններից

Նույնիսկ եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլին, նրանց թեկնածուները չեն հեռացվի ընտրություններից,

և ընտրողները կկարողանան որոշում կայացնել իրենց օգտին: Համաձայն ընտրական օրենքի, Խորհրդարանի անդամության թեկնածու, նրա առաջադրող կուսակցությունը կամ ընտրական դաշինքն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել առաջադրվելուց կամ թեկնածություն առաջադրելուց, բայց քվեարկությունից ոչ ուշ, քան 12 օր առաջ, չնայած այս կանոնը չի տարածվում երկրորդ փուլի վրա:
Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է 16 մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» կողմից առաջադրված թեկնածուները տեղափոխվել են շրջաններ, իսկ մայրաքաղաքում իշխող կուսակցությունը դիմակայելու է ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնեցված մեծամասնական թեկնածուներին:
Ընդդիմությունը չի վստահում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներին և չի բացառում խորհրդարան մտնելը և հրաժարվել երկրորդ փուլին մասնակցել։

02/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google