Վրաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Գիորգի Գախարիան իրեն լավ է զգում և բուժումը կշարունակի տանը։ Այս մասին «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են կառավարության վարչակազմից։
Ինչպես գիտեք ՝ հոկտեմբերի 31-ին Գիորգի Գախարիան ինքնամեկուսացել
է, քանի որ նա երկար շփում է ունեցել անվտանգության աշխատողի հետ, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

02/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google