2021 թվականին տարածաշրջանային ֆոնդի ֆինանսավորմամբ Մառնեուլիում կիրականացվի մինչև 6 000 000 լարի արժողության նախագծեր

Վրաստանի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, 2021 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետում կիրականացվի 9-ը նախագիծ։


Դեկտեմբերի 7-ին կայացած Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատել են Մառնեուլիում իրականացվելիք նախագծերը:
Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման, վերլուծության և մոնիտորինգի վարչության պետ Դավիթ Մուլաձեն նախագծերը ներկայացրել է սակրեբուլոյի անդամներին։
Ահա 2021 թվականին Մառնեուլիում իրականացվելիք ծրագրերի ցանկը, որը ֆինանսավորվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ՝
1. Մառնեուլիի
N1 մանկապարտեզի ամբողջական վերականգնում։ Ծրագրի արժեքը ՝ 1 362 230 լարի,
2. Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզի վերականգնում։ Ծրագրի արժեքը `799 997 լարի,
3. Խմելու ջրի ծրագիր Զեմո Կուլարի գյուղում։ Ծրագրի արժեքը ՝ 1 207 625 լարի,
4. Քվեմո Կուլարի գյուղում ջրամատակարարման համակարգի վերականգնում։ Ծրագրի արժեքը ՝ 251 408 լարի,
5. Դոլիսղանի գյուղ տանող մուտքի ճանապարհի կառուցում։ ծրագրի արժեքը ՝ 369 000 լարի,
6. Իմիրճալայի ճանապարհների վերականգնում։ Ծրագրի արժեքը ՝ 218 518 լարի։
Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման, վերլուծության և մոնիտորինգի վարչության պետի, ենթակառուցվածքային երեք նախագծերի առաջին փուլը մեկնարկել է 2020 թվականին, իսկ երկրորդ փուլը կշարունակվի մինչև 2021 թվականը: Այս ենթակառուցվածքային նախագծերն են ՝
1. Խոժոռնի գյուղում ջրամատակարարման համակարգի վերականգնում,
2. Խոժոռնի գյուղի մուտքի ճանապարհի ասֆալտապատում
3. Դամիա գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովն ասել է , որ 2021 թվականին Մառնեուլի տարածաշրջանային հիմնադրամից կիրականացվի մինչև 6 միլիոն լարի արժողությամբ նախագիծ:

11/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google