Այս տարի Նոր տարին այլ կերպ պետք է դիմավորենք․Գիորգի Գախարիա
Այս տարի Ամանորը պետք է մի փոքր այլ կերպ դիմավորենք, մեր ամանորյա միջոցառումները պետք է լինեն ավելի համեստ, ընտանեկան շրջանակներում և
խուսափենք սովորական մեծ ամանորյա երեկույթներից, - կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է վարչապետը, տնտեսական հետագա վերականգնման համար շատ կարևոր է, թե ինչպես ենք անցկացնելու ամանորյա միջոցառումները :
Կառավարության ղեկավարը
շեշտել է դիմակ կրելու կարևորության մասին և ինչպես նաև , որ երկրում դիմակ կրելը աճել է 65% -ով, չնայած, այնուամենայինիվ բավարար չէ:
«Այս տարին առանձնահատուկ տարի է ՝ մարտահրավերներով և թե ինչպես մենք կհաղթահարենք այս ամանորյա տոները ՝ մեր հետագա տնտեսական վերականգնման համար:
Երկրում դիմակ կրելը աճել է 65%- ով, չնայած դա բավարար չէ: Մեր նպատակը պետք է լինի այս ցուցանիշը հասցնել 90-95% -ի: Սրանք այն տվյալներն են, երբ մենք կարող ենք համարձակորեն բացել տնտեսությունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր շարժունակությունը ցածր լինի կամ ավելանա, երբ բոլոր ռիսկերը վերաապահովագրվեն: Սա մեր պատասխանատվությունն է միմյանց, մեր քաղաքացիների և մեր մեծերի առջև », - ասել է Գիորգի Գախարիան:

17/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
წყარო: report.ge
Print E-mail
FaceBook Twitter Google