Սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի դեկտեմբերի 24-ից
հունվարի 2-ը, - ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և
ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցկիտիշվիլին:
«Ինչպես գիտեք, Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ակտիվորեն
աշխատում էր փորձագետների, համաճարակաբանների, ինչպես նաև բիզնեսի
ներկայացուցիչների հետ, սահմանված սահմանափակումները դեկտեմբերի 24-ից
մեղմելու նպատակահարմարության շուրջ:
Բոլորս հստակ տեսնում ենք, որ նոյեմբերի 28-ից ի վեր դրված
սահմանափակումներն ուղղակիորեն ազդել են վարակի տարածումը
դանդաղեցնելու և համաճարակը կայունացնելու վրա: Չնայած
վարակի օրական
մակարդակի նվազմանը, վարակի մակարդակը դեռ շարունակում է մնալ
բարձր:
Միայն այսօր ինտենսիվ թեստավորման արդյունքում հաստատվել է վարակի 3
064 դեպք, հիվանդանոցներում բուժվում է 6 358 քաղաքացի: Ուստի
յուրաքանչյուրիս ՝ ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի
և յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է հոգ տանել ձեռք բերված
արդյունքի և մեր երկրի վճարած գնի համար:
Հետևաբար, Համակարգող խորհուրդը որոշեց չկիրառել սահմանափակումների
լիակատար նվազեցում, դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած
ժամանակահատվածում։
1. Քաղաքային տրանսպորտի սահմանափակումները ուժի մեջ են Թբիլիսիում,
Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում
և Թելավիում:
2. Երկրի ողջ տարածքում միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումները
նույնպես ուժի մեջ են: Մասնավոր տրանսպորտային միջոցներով
ճանապարհորդությունը դեռ թույլատրվում է։
3. Տոնավաճառները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել
՝ կանոնների լիարժեք պահպանման պայմանով։
4. Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը վերոհիշյալ բոլոր քաղաքներում
անվտանգության բոլոր կանոնների պահպանման դեպքում առևտրի օբյեկտները
կվերսկսեն իրենց աշխատանքը:
5. Ավելին, կան լրացուցիչ կանոնակարգեր, որոնց վերաբերյալ նախապես
անցկացվել են բիզնեսի հետ խորհրդակցություններ։ Խանութների
աշխատանքային ժամերը սահմնանվել են առավոտյան 07: 00-ից մինչև
երեկոյան 19:00-ը: Հաճախորդների մուտքը առևտրի տարածք խիստ
կառավարմամբ, որի համար ՝
Խանութի յուրաքանչյուր 20 մ2-ում թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ
հաճախորդ,
Հաճախորդների հերթերը պետք է կառավարվի ինչպես խանութի ներսում,
այնպես էլ դրսում: Զեղչեր հայտարարվելու են հիմնականում առավոտյան և
(կամ) առցանց վաճառքի դեպքում, հագուստի խանութներում չեն գործի
հանդերձարանները:
Այնուամենայնիվ, սպառողների շահերը պաշտպանելու համար խանութները պետք
է թույլ տան ապրանքի վերադարձը կամ փոխանակումը մեկ ամսվա ընթացքում,
և դա պետք է արվի միայն փետրվարի 1-ից հետո։ Արգելվում է սննդի կետերի
գործունեությունը առևտրի կենտրոններում, ներառյալ առաքման
ծառայությունը։ Բոլոր տարածքներում և խանութից դուրս հերթերում պետք է
պահպանվեն սոցիալական հեռավորության և դիմակ կրելու պահանջները։
Վերոնշյալի համար ամբողջովին պատասխանատվություն է կրում առևտրի
կենտրոնների վարչությունը։
Ցանկացած խախտման դեպքում օրենքով նախատեսված բոլոր միջոցները
կկիրառվեն օբյեկտների նկատմամբ `ինչպես տուգանքներ, այնպես էլ
գործունեության կասեցում:
6. Ինչպես գիտեք, այսօրվա դրությամբ լեռնադահուկային հանգստավայրերից
բացի, հյուրանոցներին և նրանց ռեստորաններին հանրապետության տարածքում
թույլատրվում էր գործել միայն հյուրանոցների հյուրերին սպասարկելու
համար: Մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումն
արգելվում է:
7. Ցավոք, մենք տեսնում ենք, որ մեծ թվով հյուրանոցներ փորձում են
շրջանցել այդ պահանջները և կազմակերպել ամանորյա երեկույթներ:
8. Հետևաբար, մենք որոշում ենք կայացրել, որ հյուրանոցների
ռեստորանները բաց կլինեն միայն մինչև երեկոյան 21:00-ն, իսկ 21: 00-ից
թույլատրվում է միայն սենյակային սպասարկում:
9. Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջ հանրապետությունում
շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով:
10. Ողջ երկրում, ժամը 21: 00-ից մինչև 05:00-ն, ինչպես ոտքով, այնպես
էլ մեքենայով, շարժման սահմանափակումները մնում են ուժի մեջ:
11. Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին `դեկտեմբերի 31-ի գիշերը
և Սուրբ Ծննդյան նախօրեին` հունվարի 6-ի գիշերը:
12. Չնայած նշված բացառությանը, մենք դեռ կոչ ենք անում բնակչությանը
տոները նշել ընտանեկան նեղ շրջանակում », - ասել է Ցկիտիշվիլին:
22/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան