«Սրանք ուղակի խոսակցություններ են»- Գախարիայի խոսքով ամբողջական փակման մասին տեղեկությունները սուտ են

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ հունվարի 3-ից «լոքդաունի» (լրիվ փակում) հայտարարելու և սահմանափակումներն էլ ավելի խստացնելու մասին

խոսք ճկա և չի նախատեսվում: Այս մասին ասել է Գիորգի Գախարիան այսօր ՝ դեկտեմբերի 29-ին:
Նա ասել է, որ լուրեր կան այն մասին, թե սահմանափակումները կխստացվեն, հատկապես տեղաշարժի հարցում, ինչը կառավարությունը չի պատրաստվում անել:
«Ոչինչ չի փոխվում: Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք, հետևում ենք ծրագրին: Այս պլանում ոչինչ չի փոխվի: Չի լինի ամբողջական «լոքդաուն», չեն լինի սահմանափակումներ շարժման հետ կապված, մեքենայով կամ ոտքով:
Միակ բանը, որ բաց է դեկտեմբերի 24-ից, առևտրի կենտրոններն են: Երկրում այլ սահմանափակումներ չեն լինի: Տեղաշարժի սահմանափակումներ չեն սահմանվի երկրում, և երկրում չի հայտարարվի լիարժեք «լոքդաուն»: Դրա կարիքը չկա: Ինչպես գիտեք, մենք
արդեն զգում ենք վերջին նպատակային սահմանափակումների հետևանքները, և որ ամենակարևորն է, մեր առողջապահական համակարգը կարծում է, որ կարող է կայունորեն հաղթահարել այսօր առկա մարտահրավերները», - ասել է Գախարիան:

29/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google