«Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն ասել է, որ
արդեն որոշում է կայացվել կուսակցությունում փոփոխությունների
մասին:
Այսօր առավոտյան Բիձինա Իվանիշվիլին նամակ է հրապարակել, որում ասվում
է, որ հեռանում է կուսակցությունից և քաղաքականությունից: Մդինարաձեն
ասել է, որ «Վրացական երազանքի» համապատասխան փոփոխությունները հայտնի
կդառնան մի քանի օրից:
«Ես լիարժեք պատասխանատվությամբ կարող եմ ձեզ ասել, որ այս մասին
որոշումներն ընդունվել
և կայացվել են կուսակցությունում, մեր թիմում:
Այնուամենայնիվ, հասարակությունն այդ մասին կիմանա մի քանի օրից, քանի
որ, բնականաբար, կուսակցության փոփոխությունների համար կլինեն
համապատասխան ընթացակարգեր, որոնք սահմանված են կանոնադրությամբ: Ըստ
այդմ, տեղեկատվությունը հասանելի կլինի մի քանի օրից », -
լրագրողներին ասել է Մդինարաձեն:
«Վրացական երազանքի» կանոնադրության համաձայն ՝ Կախա Կալաձեն կլինի
կուսակցության ժամանակավոր նախագահը ՝ մինչ նոր նախագահի
ընտրությունը:
Կուսակցության կանոնադրության մեջ նշվում է, որ նախագահը
կուսակցության բարձրագույն պաշտոնյա է և ընտրվում է համագումարի
կողմից ՝ 4 տարի ժամկետով: Նույն փաստաթղթում ասվում է, որ նախագահի
հեռանալու դեպքում նրա տեղը կզբաղեցնի կուսակցության գլխավոր
քարտուղարը `տվյալ դեպքում Կախա Կալաձեն:
11․01․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան