Քաղաքապետարանում երեխաների պաշտպանության նպատակով նոր ծառայություն է գործարկվել

Մառնեուլի քաղաքապետարանում երեխաների իրավունքները պաշտպանելու համար մշակվել է նոր ծառայություն: Մոտ երկու ամիս է, ինչ տեղական

ինքնակառավարման առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը նոր գործառույթներ են ավելացվել:
Երեխաների իրավունքների պաշտպանության առումով ներկայումս աշխատակազմի հինգ անդամ կա ՝ սոցիալական աշխատող, փաստաբան, հոգեբան, համակարգող և տեսուչ: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է համակարգող Նինո Խարաիշվիլին, նրանք 2021 թվականի հունվարի 4-ից սկսել են աշխատել ծառայությունների վրա և ունեն շատ ակտիվ բողոքներ: Ներկայումս ծառայությանն է հասել հինգ դեպք:


MarneuliFM · Նինո Խարաիշվիլիի մեկնաբանությունը


«Դիմումը պետք է կատարվի քաղաքացու, կամ երրորդ անձի կողմից կամ անմիջապես երեխայի կողմից: Մենք անմիջապես տեղափոխվում ենք ՝ սոցիալական աշխատողի, հոգեբանի և փաստաբանի հետ։ Մենք ունենք հատուկ ֆորմաներ և անհրաժեշտության դեպքում լրացնում ենք անչափահասի կարիքները: Ըստ այդմ, մենք արձագանքում ենք: Եթե քաղաքապետարանի կողմից պետք է լուծվի, մենք անմիջապես անրադառնում ենք դրան: Եթե բռնության զոհ է երեխան կամ ինչ-որ նմանատիպ սրված իրավիճակ է, մենք արդեն հղում ենք կատարում համապատասխան մարմիններին: Մենք ունեցել ենք երկու նման դեպք, որոնց մենք ինքներս արձագանքել ենք, կան մի քանի դեպքեր, որոնց պետք է անդրադառնալ », - ասել է Նինո Խարաիշվիլին ՝ նշելով, որ առաջիկայում ծառայության կավելանա մեկ այլ աշխատակից ՝ բժիշկ:
Առողջապահության և սոցիալական հարցերի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության վարչության համակարգող Նինո Խարաիշվիլիի խոսքով, 5-ից մի քանիսը բռնության դեպքեր են, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ:

15․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google