Վրաստանի վարչապետի թեկնածուն, հավանաբար, հայտնի կդառնա վաղը․Կոբախիձե

Հավանաբար «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը ՝ փետրվարի 19-ին:

Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով ՝ կուսակցության քաղաքական խորհուրդը կհավաքվի վաղը:
«Կառավարության կազմավորումը կսկսվի եւ կավարտվի օրենքով նախատեսված ամենակարճ ժամկետում: Ակնկալվում է, որ քաղաքական խորհուրդը կգումարվի վաղը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու», - ասել է Կոբախիձեն:
Այսօր ՝ փետրվարի 18-ին, վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Ինչպես նշել է Գախարիան, նա համաձայն չէ Մելիայի ձերբակալության հետ, եթե դա երկրում ապակայունացման սպառնալիք է ներկայացնում:


18․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google