Վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլին
«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» քաղաքական խորհրդի նիստում Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրվել է վարչապետի թեկնածու։
Այսօր ՝ փետրվարի 18-ին, վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Ինչպես նշել է Գախարիան, նա համաձայն չէ Մելիայի ձերբակալության հետ, եթե դա երկրում ապակայունացման սպառնալիք է ներկայացնում:
Գախարիայի պաշտոնաթողությունից հետո «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասաց, որ վաղը `փետրվարի 19-ին, կգումարվի քաղաքական խորհուրդ` վարչապետի թեկնածու առաջադրելու համար, բայց քաղաքական խորհրիդի և մեծամասնականների հանդիպումը կայացավ այսօր ՝ «Վրացական երազանքի» գրասենյակում։

18․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google