ՄԱՇ-ի գրասենյակի մոտ 21 մարդ է ձերբակալվել․ ՆԳՆ

«Միացյալ ազգային շարժման» գրասենյակի մոտ 21 մարդ է բերման ենթարկվել, Publica- ին հայտնել են ՆԳՆ-ից:


Գործակալության տվյալներով ՝ նրանք ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, որը ներառում է ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերել:
Այսօր առավոտյան հատուկ ջոկատայինները ժամանել են «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակ: Նրանք ուժ գործադրելով մուտք են գործել շենք և ձերբակալել կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Ըստ ներկաների, ոստիկանության հատուկ ջոկատայինները թողարկել են արցունքաբեր գազի հատուկ տուփ, ինչի պատճառով մի քանի մարդ շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել: Ավելի ուշ ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ձերբակալվել են մի քանի ակտիվիստներ և կուսակցության կողմնակիցներ:

23․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google