«Վրացական երազանքը» պնդում է, որ իրենց սերվերի վրա լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվում

«Վրացական երազանք» կուսակցությունը պնդում է, որ իրենց սերվերի

վրա լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվում, ինչը հանգեցրել է ընկերությունների սարքավորումների խափանմանը:
«Հաշվի առնելով ներկայիս իրադարձությունները ՝ դժվար չէ կռահել, թե որտեղից է ծագել այս հանցավոր արարքը: Հասկանալի է, որ կոնկրետ քաղաքական ուժերի համար հանցագործությունը դարձել է գործողության գրեթե միակ ձևը: Մենք իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետաքննել կիբերհանցագործությունները», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Մի քանի րոպե առաջ հայտարարություն է տարածել նաեւ ՆԳ նախարարությունը: Նրանց խոսքով ՝ կիբերհարձակում է իրականացվել նաեւ ՆԳՆ համակարգչային ենթակառուցվածքի վրա:

23․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google