Գամկրելիձեն կորոնավիորւսի նոր դեպքերի մասին

«Վերջին մեկ ամսվա ընթացքում թեստավորումը միջինում կազմել է ավելի քան 18,000

, և, ինչպես տեսնում եք, նոր դեպքերի քանակը պարբերաբար նվազում է, բայց այսօր, այսպես ասած, պոչը մի փոքր թեքված է», - այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն համակարգող խորհրդի ավարտից հետո։
Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 461 նոր դեպք: Ինչ վերաբերում է դրական դրույքին, ապա մարտի 1-ի դրությամբ, դրականի օրական դրույքը 2.01% է, վերջին 14 օրվա ընթացքում `1.78%, իսկ 7 օրվա համար` 1.4%:
Լրագրողի այն հարցին, թե սա արդյոք կապված է սահմանափակումների թուլացման հետ, Ամիրան Գամկրելիձեն պատասխանել է, որ «չի բացառվում», որ դա կապված է փետրվարի սկզբին սահմանափակումների թուլացման հետ:
«Չի բացառվում: Փետրվարին, երբ մենք սկսեցինք սահմանափակումները նվազեցնել, գիտեինք, որ դրա ազդեցությունն ի հայտ է գալու 2-3 շաբաթ անց: Դա չի բացառվում, բայց դա փոքր տատանում է (ցանկացած մեծության պատահական շեղում իր միջին արժեքից): Սա մեծ տատանում չէ, և հետևաբար այս դիտարկումը անհրաժեշտ է մեղմացումների համար։ Խոսքը գնում էր 2-շաբաթյա դիտարկման մասին, որը քննարկվեց Համակարգող խորհրդում այսօր, այնուհետև մենք կհետևենք իրավիճակին մինչև դրա մեղմացումը, և այդպես որոշում կկայացնենք », - ասել է Գամկրելիձեն:
Նրա խոսքով, երկրում համաճարակային իրավիճակը կայունանում է, բայց կարևոր է պատրանք չստեղծել, անհրաժեշտ է հետևել բոլոր առաջարկություններին, որոնցից ամենակարևորը դիմակն է:

02․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google