Արտահերթ ընտրությունները կարմիր գիծ են, այս հարցը չի քննարկվում . Ղարիբաշվիլի

«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է

, սա կարմիր գիծ է, սա այն հարցն է, որը չի քննարկվում, և ես անցած նիստում հայտարարեցի, որ երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու օրինական հիմք չկա», - ասել է վարչապետ Իրակլի արիբաշվիլին:
Նա նաև նշել է, որ ընդդիմության և նրանց աջակիցների ներկայիս գործողությունը `խորհրդարան պիկետի փորձ, հակարդյունավետ է և չի ծառայում երկխոսության շահերին:
«Ես ուզում եմ բնակչությանը բացատրել, որ երեկվա հանդիպման սխալ մեկնաբանություն չկա: Այս կառուցողական հանդիպումը նախաձեռնել էր պարոն Չարլզ Միշելը, որին ես, իհարկե, անմիջապես համաձայնեցի, քանի որ կարծում եմ, որ կառուցողական երկխոսությունն այլընտրանք չունի, բայց պայմանով, որ ընդդիմության կողմից նույնպես նման տրամադրություն լինի:
Բայց, ցավոք, իրենց կողմից մենք տեսանք բացարձակապես անհամապատասխան քայլեր։ Հանդիպումից ընդամենը 12 ժամ անց մենք տեսանք, որ ապակառուցողական գործողությունները շարունակվում են, ես նկատի ունեմ խորհրդարանի պիկետի փորձը: Ինչը բացարձակապես վնասում է պետության և մեր ժողովրդի շահերին: Դրանք հակապետական և ապօրինի ապակառուցողական գործողություններ են, որոնք չեն ծառայում ոչ այս ձևաչափին, ոչ էլ երեկ սկսված այս երկխոսության շահերին: Ես, իմ հերթին, քայլ արեցի և մեր թիմի օգնությամբ հայտնեցի իմ լիակատար պատրաստակամությունը, որ պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը», - ասել է Ղարիբաշվիլին:
Եվրոպական Վրաստանի ղեկավարներից Դավիթ Բաքարաձեի խոսքով ՝ Եվրախորհրդի Նախագահ Չարլզ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը, նրանք համաձայնության են եկել իշխանությունների հետ քննարկվելիք հարցերի շուրջ: Նրա խոսքով ՝ օրակարգում 6 հարց կա, այդ թվում ՝ քաղբանտարկյալների եւ արտահերթ ընտրությունների հարցը:

02․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google