Արտաքին գործերի նախարարը աշխատանքային միգրացիայի մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների օրինական աշխատանքի հարցի շուրջ աշխատում է

բազմաթիվ երկրների, այդ թվում ՝ Ֆրանսիայի և Իսրայելի հետ:
Այդ մասին հայտարարել է Դավիթ Զալկալիանին: Արտաքին գործերի նախարարի խոսքով, երկրների հետ համաձայնագրի բաղկացուցիչ մասը կլինի այն պայմանը, որ այն քաղաքացիները, ովքեր կմեկնեն Վրաստանից աշխատելու համար, վերադառնան և օգտագործեն իրենց արտերկրում ձեռք բերած փորձը:
«Մենք աշխատում ենք ոչ միայն Գերմանիայի, այլև շատ այլ երկրների հետ: Շրջանաձև միգրացիայի ուղղությամբ և մեր քաղաքացիների օրինական աշխատանքի տեսանկյունից: Դա չի նշանակում, որ մենք մեր քաղաքացիներին ստիպում ենք լքել երկիրը: Ընդհակառակը, կառավարության համար պատասխանատու քաղաքականության մի մաս է կազմում այս երկրների հետ կնքվելիք այս համաձայնագրի բաղկացուցիչ մասը, որ դա ոչ թե ընդմիշտ հեռանալն է, այլ հեռանալը պայմանով, որ նրանք վերադառնան որակավորված: Հավատացեք ինձ, ամեն ինչ ապահովված է այնպես, որ պաշտպանվեն նրանց իրավունքները, ինչպես նաև երկրի շահերը», - ասել է նախարարը:
Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիները կկարողանան 3 ամսվա ընթացքում ունենալ ժամանակավոր օրինական աշխատանք:

04․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google