Ռազմաբազայի տարածքում զինծառայող է ինքնասպան եղել․ Պաշտպանության նախարարություն

Վրաստանի ՊՆ-ի տեղեկատվությամբ ՝ մարտի 3-ին 4-րդ բրիգադի տարածքում ՝ ինքնասպանություն գործելու նպատակով

զինծառայողը կրակել է իր ուղղությամբ, իսկ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
«Ընթացիկ տարվա մարտի 3-ին 4-րդ մեքեխանիզացված բրիգադի տարածքում պայմանագրային զինծառայող, առաջին դասի Ջ․Ձ-ն հերթապահության ընթացքում ինքնասպանություն գործելու նպատակով ինքնաձիգով կրակել է իրեն: Զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց ՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար, ցավոք, նրան փրկել չի հաջողվել:
Պաշտպանության նախարարությունը ցավում է այս ողբերգական դեպքի կապակցությամբ և ցավակցում նրա ընտանիքին », - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարությունից հայտնում են, որ միջադեպը քննվում է Քրեական օրենսգրքի 115-րդ ՝ ինքնասպանություն գործելու հոդվածով:
«Հետաքննության նախնական տեղեկությունների համաձայն, միջադեպը հավանաբար կապված է ընտանեկան խնդիրների հետ», - ասել են նախարարությունից:

04․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google