Մենք շատ ժամանակ ունենք թեկնածուներ ընտրելու համար․ « Վրացական երազանքը» ինքնակառավարման ընտրությունների մասին

2021 թվականի աշնանը Վրաստանում պետք է անցկացվի ինքնակառավարման ընտրությունները:

«Վրացական երազանքի» անդամներն ասում են, որ կուսակցությունն արդեն սկսել է գործընթացին նախապատրաստվելը:
«Մենք քննարկում ունեցանք և հիմնական հարցը վերաբերում էր ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ինչ վերաբերում է քաղաքապետներին, ապա դա մենք կքննարկենք ավելի ուշ: Հասարակությունը սա հաստատ կհասկանա: Տարբեր վերաբերմունք կա, մենք քննարկում ենք ունենալու բոլոր թեկնածուների հարցով : Այս գործընթացը նույնպես նորմալ է, մենք դեռ ժամանակ ունենք ցանկալի թեկնածուներին ընտրելու համար:
«Մենք նախկինում էլ ենք այսպես մասնակցել, և ավելի շատ ժամանակ ունենք կշռադատելու, թե ով է ընդունելի այս կամ այն տարածաշրջանում քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համար», - ասել է «Վրացական երազանքի» և խորհրդարանի անդամ Միխեիլ Կավելաշվիլին:
Լրագրողի այն հարցին, թե Կախա Կալաձեն կրկին կառաջադրվի՞ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում, Կավելաշվիլին պատասխանել է այսպես ՝
«Համոզված եմ, որ մեր քաղաքն ունի շատ արժանի քաղաքապետ, և եթե Կախա Կալաձեն կրկին նշանակվի, նա այլընտրանք կլինի և հաստատ կհաղթի », - ասել է Կավելաշվիլին: Լրագրողի լրացուցիչ հարցին նա ավելացրել է, որ դրա շուրջ քննարկում չի եղել, և «այս թեման վերաբերում է նաև Թբիլիսիին»:
Լուսանկաը ՝ . «Վրացական երազանքի» մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների առաջադրումը 2020 թվականին։

10․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google