Սկսվել է Մառնեուլիի մանկապարտեզների անձնակազմի COVID-19- ի հերթական թեստավորումը

Մառնեուլիում սկսվել է մանկապարտեզի աշխատակիցների COVID19-ի թեստավորումը։


Երկու շաբաթ է անցել, երբ համայնքապետարանի մանկապարտեզները որոշակի դադարից հետո վերսկսել են աշխատանքը: Ինչպես ասել է Մառնեուլի մանկապարտեզների վարիչ Զաուր Քարամովը, ուսումնական հաստատության աշխատակիցների թեստավորումը պարտադիր է երկու շաբաթը մեկ անգամ:
«Այսօրվանից երկրորդ անգամ թեստավորումը կսկսվի: Կորոնավիրուսի համար առաջին թեստավորումից հետո, բոլոր պատասխանները բացասական են եղել:Թեստավորման համար, հավանաբար, երեք օր կլինի անհրաժեշտ»:
Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով ՝ ավելի քան 200 մարդ կթեստավորվի։
Նշենք, որ Մառենուլիի մունիցիպալիտետի երկու մանկապարտեզ մինչ այժմ չեն աշխատում:
Տեղական կառավարությունը երկու մրցույթ էր հայտարարել մանկապարտեզների վերականգնման համար: Առաջին մրցույթի համաձայն, Մառնեուլիի թիվ 1 մանկապարտեզը կվերականգնվի, և կկառուցվի հավաքների դահլիճ և շենք երկու խմբերի համար: Քաղաքապետարանը մտադիր է նշված աշխատանքները գնել 1 362 230 լարիով:
Ինչ վերաբերում է երկրորդ մրցույթին, ապա Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 799,997 լարի ծախսել Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզի վերականգնման համար:

16․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google