29029 մարդ նախապես գրանցվել է պատվաստումների համար

Ապրիլի 19-ից 18 տարեկանից բարձր անձանց համար սկսվել է

կորոնավիրուսի պատվաստումների նախնական գրանցումը: Այս պահին ( ժամը 00:44 դրությամբ) 29.029 մարդ է գրանցվել, և նրանցից 27.910-ը ցանկանում են պատվաստվել Pfizer պատվաստանյութով: Դրանից հետո գալիս է «Մոդեռնա» պատվաստանյութը, «Աստրազենեկան» և այլն:
Առողջապահության նախարարության տվյալներով ՝ նախնական գրանցման նպատակը պատվաստում կատարել ցանկացողների թվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալն է: Բացի այդ, կայքի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի նախապես գրանցվել պատվաստանյութի համար և ընտրել իր ցանկալի պատվաստանյութը:
«Քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ պատվաստանյութերի ցանկից առավելագույնը 3 նախընտրելի պատվաստանյութ կարող է ընտրվել: Երեք պատվաստանյութ ընտրելուց հետո համակարգը այլևս թույլ չի տալիս ընտրել չորրորդ պատվաստանյութը, չնայած որ քաղաքացուն թույլատրվում է փոխել պատվաստանյութը նախքան «համաձայնվելը»: «Դրանից հետո անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները», - ասել են նախարարությունից:
Նրանց խոսքով ՝ պորտալի գործարկման նպատակը պատվաստանյութերի վերաբերյալ քաղաքացիների հետաքրքրությունների ու սպասելիքների գնահատումն է:
Վերջին տվյալների համաձայն ՝ երկրում պատվաստվել է 30 209 մարդ: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքերին, ապա Վրաստանում հաստատվել է 295,936 դեպք, որից 281 574-ը բուժվել են, 3,949-ը մահացել են:
20․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google