Պարետային ժամը մնում է ուժի մեջ

Պարետային ժամը կրկին ուժի մեջ է: Այս մասին հայտարարվել է

Համակարգող խորհրդի նիստից հետո:
«Խստագույն սահմանափակումներից խուսափելու և համաճարակաբանական իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում շարժման սահմանափակումը երեկոյան ժամը իննից հինգը կմնա ուժի մեջ», - ասել է Գիորգի Ղիբրաձեն:
Բացի այդ, շաբաթ-կիրակի օրերին սննդի կետերի վրա դրված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ: Ղիբրաձեն նշել է, որ խստացվելու է հսկողությունը մեկուսացված անձանց մեկուսացման, նրանց շփումների և երկիր մուտք գործող անձանց նկատմամբ:
Պարետային ժամը գործում է արդեն հինգ ամիս: Երկրորդ ալիքից պարետային ժամ է սահմանվել ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Այնուհետև, խորհրդի որոշմամբ, տեղաշարժը մեծ քաղաքներում ՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում, սահմանափակվեց 22: 00-ից 5:00: Բացառության կարգով ընտրությունների երկրորդ փուլում, երկու գիշեր արգելքը հանվել է ՝ նոյեմբերի 20-ի 22: 00-ից 05: 00-ը և նոյեմբերի 21-ի 22: 00-ից 05:00:
Մի քանի օր անց ՝ նոյեմբերի 28-ին, խորհուրդը խստացրեց սահմանափակումները։ Երեկոյան 21-ից արգելվեց փողոց դուրս գալը: Այդ ժամանակից ի վեր պարետային ժամը վերացվել է միայն երկու անգամ ՝ Ամանորին և Սուրբ Ծննդյան նախօրեին:
Եվս մեկ «մեղվացում » եղավ մարտի 28-ին, Վրաստան-Իսպանիա խաղի տոմսերի տերերին թույլատրվեց դրսում լինել մինչև երեկոյան 01: 00-ն: Վրաստանի կառավարությունը նույն իրավունքը չտրամադրեց ադրբեջանական համայնքին, երբ նրանք պահանջում էին մեկ գիշերով վերացնել պարետային ժամը ՝ Նովրուզ Բայրամը նշելու համար:
Ի նշան բողոքի բազմիցս խախտվել է պարետային ժամը: Բողոքներ ու երթեր են անցկացվել: Ակտիվիստներից ոմանք գիշերը անցկացրել են Թբիլիսիում, Խորհրդարանի շենքի առջև, ինչպես նաև Բաթումիում և Քութաիսիում: Չնայած տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը, նրանց մեծ մասը տուգանված չէր, և միայն հաջորդ օրն են ակտիվիստները ստացել տուգանային կտրոններ: Նրանք հրաժարվում են վճարել և բողոքարկում են:

21․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google