Մեկ տարի անց Վրաստանը դեսպանին վերադարձրել է Ուկրաինա

Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ

Շարաշենիձեն ապրիլի 21-ին վերադարձել է Կիև և ստանձնել իր պարտականությունները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ ՝ դեսպանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբին և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարին:
Գործակալության տվյալներով ՝ ուկրաինական կողմը ողջունել է դեսպանին վերադարձնելու Թբիլիսիի որոշումը և դրական գնահատել քայլը, հատկապես Ուկրաինայի սահմանների և ժամանակավորապես գրավված տարածքների երկայնքով ռազմական սրման ֆոնին: Հանդիպումների ընթացքում նշվել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների ակտիվ դինամիկան: Վրաստանի դեսպանը երկրի անունից ևս մեկ անգամ համերաշխություն և զորակցություն հայտնել Ուկրաինայի պետությանը և ուկրաինացի ժողովրդին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը 2020 թվականի մայիսի 8-ին արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին Ուկրաինայից Թբիլիսի էր հրավիրել խորհրդակցությունների:
Որոշումը կապված էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ՝ Ուկրաինայում բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակման հետ: Այս հանձնաժողովը բարեփոխումների ազգային խորհրդի մաս է կազմում:

22․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google