Քաղաքապետարանը նախատեսում է Ծերեթելիում համակցված մինի մարզադաշտ կառուցել

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է Ծերեթելի

գյուղում կառուցել արհեստական խոտածածկով համակցված մինի-մարզադաշտ:
Տեղական ինքնակառավարումն արդեն հայտարարել է 3,178 լարիի մրցույթ ՝ նախագծային-ծախսային փաստաթղթերի պատրաստման համար:
Մրցույթի փաստաթղթերում նշված է, որ Ծերեթելիում համակցված մինի-մարզադաշտի նախահաշիվը կազմում
է 150,000 լարի:
Հետաքրքրված ընկերությունները մրցույթին կկարողանան մասնակցել հուլիսի 27-ից հուլիսի 30-ը: Հաղթողը պարտավոր կլինի աշխատանքներն ավարտել պայմանագիրը կնքելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

20․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google