Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան
չի բացառում, որ դասերը դասարաններում կշարունակվեն հոկտեմբերի 4
-ից:
Ինչ վերաբերում է բուհերին, Գաբունիան ասել, որ ուսանողների
պատվաստման գործընթացը բարձր չէ, այդ իսկ պատճառով նա կոչ է անում
ժամանակին պատվաստվել:
«Մենք կարծում ենք, որ միտումը բարենպաստ է` անկման տեմպը, ինչպես նաև
պատվաստման գործընթացը: Ուսուցիչների շրջանում կան լավ ցուցանիշներ,
որոշ դպրոցներում կրկնակի պատվաստումների
թիվը հասնում է գրեթե 60%-ի:
Այս գործընթացն ակտիվորեն ընթանում է եւ կարծում ենք, որ այս ամենը
լավ պայման կստեղծի հոկտեմբերի 4 -ից դպրոցական միջավայրում սովորելու
համար: Առավել ուշագրավ է համալսարանական պայմաններում ուսումը
սկսելու գործընթացը: Ուսանողների պատվաստումների մակարդակը բարձր չէ:
Այսպիսով, շատ կարևոր է, որ ուսանողներն ակտիվանան իրենց ուսուցիչների
հետ միասին `համալսարանական միջավայրում ուսումը սկսելու համար և
որքան հնարավոր է շուտ պատվաստվեն», - ասել է Գաբունիան:
Առողջապահության փոխնախարարը չի բացառում, որ հոկտեմբերի 4 -ին
ուսումնական գործընթացը կվերսկսվի դպրոցներում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
07.09.2021