Սաակաշվիլին չի պատրաստվում դադարեցնել հացադուլը. Յասկո

Միխեիլ Սաակաշվիլիի զուգընկեր Լիզա Յասկոն Ռուսթավիի բանտ

կատարած այցից հետո ասում է, որ Վրաստանի նախկին նախագահը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։
Յասկոն լրագրողներին բացատրել է, որ վիճակը օրեցօր վատանում է, և մենք պետք է ինչ-որ բան անենք դրա դեմ, նա պետք է ազատ արձակվի»։
«Նա չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, դա շատ դժվար է։ Նա նիհարել է մոտ 20 կիլոգրամով և ունի շատ ծանր ախտանիշներ»,- ասել է Յասկոն։
Վրաստանի ընտրությունների կամ ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ տրված հարցին Յասկոն պատասխանել է, որ այդ մասին պետք է խոսեն վրացական կողմի խոսնակները։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի դիրքորոշմանը, Յասկոն, որպես Ռադայի անդամ, նշում է ՝
«Մենք ցանկանում ենք, որ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, բայց շատ բան կախված է վրացական կառավարությունից և այն, ինչ հիմա կատարվում է, դա վրացական կողմի պատասխանատվությունն է»,- հավելել է նա։
Միխեիլ Սաակաշվիլին արդեն մեկ ամիս է, ինչ հացադուլի մեջ է։ Նրա կուսակիցներն ու բուժաշխատողները ասում են, որ վիճակը գնալով վատանում է։
Որոշ կողմնակիցներ և կուսակցության անդամներ Սաակաշվիլիին կոչ են անում դադարեցնել հացադուլը։ Նրանց թվում է կուսակցության նախագահ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google