Երբ և որքանով կբարձրանա կենսաթոշակը

2022 թվականին 2 միլիարդ 885 միլիոն լարի կհատկացվի

բնակչության կենսաթոշակային ապահովման համար»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ խորհրդարանի նիստում ներկայացնելով 2022 թվականի բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը։

Ինչպես նշեց նա, հաջորդ տարի նախատեսվում է մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը բարձրացնել 20 լարիով, ուստի հունվարի 1-ից նրանց կենսաթոշակը կկազմի 260 լարի։

«Բարձր լեռնային բնակավայրերում ապրող կենսաթոշակառուների
համար, հաշվի առնելով այնտեղ առկա հավելումը, կենսաթոշակը կկազմի 312 լարի։ 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 25 լարիով և կկազմի 300 լարի, իսկ բարձրլեռնային բնակավայրերում նույն կատեգորիայի մարդկանց կենսաթոշակը կկազմի 360 լարի»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

Geostat-ի հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում կենսաթոշակ էր ստանում 793 920 մարդ՝ 10 215-ով ավելի, քան 2020 թվականի սեպտեմբերի 1-ին։

2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետության կողմից տրված կենսաթոշակների չափը կազմել է 205 437 244 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google