Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հղել «Վարդերի հեղափոխության» 18-րդ տարեդարձի կապակցությամբ.

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է

հրապարակել Գորիի զինվորական հոսպիտալից՝ Վարդերի հեղափոխության 18-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ինչպես նշում է Սահակաշվիլին, Վրաստանը կվերագտնի իր նախկին փառքն ու շքեղությունը, և 18 տարի անց նորից այդ երդումը կտա։

Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ մինչ «վարդերի հեղափոխությունը» Վրաստանը խավարի մեջ էր, իսկ դրանից հետո փայլեց։

«Իմ յուրահատուկ ժողովուրդ, «վարդերի հեղափոխությունը» ձեր ստեղծագործությունն է, և ուզում եմ հիշեցնել, որ մինչ հեղափոխությունը Վրաստանը տարածք էր, իսկ հետո դարձավ պետություն։ Վրաստանը դարձավ «ազգ այլ ազգերի մեջ», ինչպես որ երազում էր Իլիա Ճավճավաձեն։ Վրաստանը մթության մեջ էր ու փայեց։

Մենք ապացուցեցինք, որ փոքր գյուղ չենք՝ դառնալով աշխարհի առաջատար բարեփոխող երկիրը։ Միացյալ Նահանգների նախագահը հատուկ ժամանեց և մեզ անվանեց «համաշխարհային ժողովրդավարության փարոս»։ Նա ասաց ինձ, որ այս այցը իր կյանքի ամենահիշարժան և ոգեշնչող ճամփորդությունն էր:
Վրացիները յուրահատուկ ազգ են։ Մենք արժանի չենք ոչ աղքատության, ոչ խավարի: Մենք ծույլ չենք, ինչպես փորձում են ցույց տալ, բայց այդ 9 տարում մենք ամենաարագը աշխատեցինք ու զարգացանք։

Եթե ես չհավատայի իմ ազգի քաջությանն ու մեծությանը, կյանքս չէի վտանգի և հիմա չէի գա։ Այո, ես իմ կյանքը դրել եմ քո ձեռքերում, քանի որ ես հավատում եմ քեզ և դու պետք է հավատաս քո ուժերին։

«Վարդերի հեղափոխության» սերունդն այն մարդիկ են, ովքեր առանց կաշառքի են ստացել բարձրագույն կրթություն, պետական ֆինանսավորմամբ արտերկրում սովորել, ապահով դպրոցում մեծացել, ոչ ավանդական միջավայրում մեկնել արտերկիր։ «Վարդերի հեղափոխության» սերունդն ազատ, աղջիկներ ու տղաներ են, որոնց համար ազատությունը գերագույն արժեք է։

Երբ ինձ ներկայացրեցին Վրաստանի օրհներգի առաջին հրատարակությունը, ես ավելացրի բառեր (որոնք հանվել են) ՝ «Ազատությունն այսօր մերն է»... Սա է իմ կյանքի կարգախոսը, և այս խոսքերն ինչպես երբեք, այսօր տեղին են մեզ համար
«Վարդերի
հեղափոխությունը» Վրաստանը դարձրեց տարածաշրջանի գերաստղ և դարձավ միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուր։ Նա եղել է Ուկրաինայի, Ղրղզստանի, Լիբանանի, Արաբական աշխարհի հեղափոխությունների ոգեշնչումը։ Ամբողջ աշխարհը խոսում էր մեր բարեփոխումների մասին։
Մեր երկիրը կվերագտնի իր հին փառքն ու շքեղությունը։ Այսօր, ձեր առջև, 18 տարի անց, նորից երդվում եմ։
Մենք բոլորս պետք է համախմբվենք՝ չնայած անցյալին, հանուն ապագայի:

Վրացիները մեր երկիրը հետ կվերցնեն ու բոլորին ցույց կտան, որ մենք ոչ ծույլ ենք, ոչ էլ ծախող։ Մենք ոչ աննշան ենք, ոչ էլ ստրկության համար ծնված, ազատությունն այսօր մերն է։
Թող Սուրբ Գևորգը օգնի մեզ մեր անխուսափելի հաղթանակում»,- ասված է Միխայիլ Սահակաշվիլիի նամակում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google