Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր

և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հրավիրել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 17-21-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Այդ մասին տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ըստ նրանց, Վրաստանի կառավարության ղեկավարի կողմից ստացված պաշտոնական հրավերում Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիրն ու գործադիր նախագահը խոսել է համաժողովի
կարևորության մասին և նշել, որ անհրաժեշտ է համաշխարհային քաղաքական, ձեռնարկատիրական և քաղաքացիական հասարակության առաջնորդների հավաքը, հետագա համագործակցությունն ամրապնդելու համար։

«Պատիվ ունեմ ձեզ հրավիրելու Համաշխարհային տնտեսական ֆորում 2022-ի տարեկան հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 17-21-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում։

Աշխարհահռչակ քաղաքական, ձեռնարկատիրական և քաղաքացիական հասարակության առաջնորդների համախմբումը կարևոր է համագործակցության միջոցով ապագա կառուցելու մեր հավատը ամրապնդելու համար: Ֆորումի մասնակիցները երախտապարտ կլինեն, եթե հնարավորություն ունենան լսելու Վրաստանի կայուն և արդար տնտեսական վերականգնման ձեր տեսլականը:

Համաշխարհային տնտեսական ֆորումը սերտորեն կաշխատի ձեր ապարատի հետ՝ ապահովելու, որպեսզի ձեր մասնակցությունը համապատասխան լինի ձեզ և ձեր երկրին: Անհամբեր սպասում եմ ձեզ անձամբ հյուրընկալելու Դավոսում»,- ասված է վարչապետի ստացած պաշտոնական հրավերում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google