Խորհրդարանը Շալվա Պապուաշվիլիին ընտրել է որպես նախագահ
Խորհրդարանի նախագահ է ընտրվել Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանում քվեարկությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խորհրդարանի արտահերթ նստաշրջանում։

Պապուաշվիլիի թեկնածությունը պաշտպանել է 88 պատգամավոր, դեմ՝ 1-ը։

Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել մեծամասնության անդամներին և իր նախորդին՝ Կախա Կուճավային։

Նրա խոսքով, ինքը լինելու է «խորհրդարանական ինքնիշխանության» պահապանը որպես խորհրդարանի խոսնակ։

Կախա Կուճավան հրաժարական է տվել դեկտեմբերի 24-ին։

Պապուաշվիլին խորհրդարանի կողմից վերջին մեկ տարում ընտրված երրորդ նախագահն է։

Ընդդիմությունը նույնպես աջակցել է Շալվա Պապուաշվիլիի ընտրությանը խորհրդարանի նախագահի պաշտոնում։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print E-mail
FaceBook Twitter Google