Այսօր՝ հունիսի 14-ին, Մառնեուլիում տեղի ունեցավ քննարկում՝
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրվա
կապակցությամբ։
Միջոցառումը կազմակերպվել էր «Սալամի» հարթակի և սոցիալական
արդարության կենտրոնի կողմից Թամարիսի լճերում։
Քննարկումը բաժանված էր երեք մասի և առաջին նիստում Բոլնիսի, Դմանիսի
և Մառնեուլի համայնքների հաշմանդամներին հնարավորություն տրվեց խոսել
իրենց մարտահրավերների և կարիքների մասին: Որպես քննարկման մասնակից՝
Շաբան Մամեդովը, խոսելով «Ռադիո Մառնեուլի»-ի հետ,
ասում
է, որ կարևոր է ենթակառուցվածքի հարմարեցումը, և ինքը ցանկանում է
անհատական մոտեցման մեխանիզմ մշակել։
«
Այսօր մենք հավաքվել ենք ևս մեկ անգամ մեր ձայնը փոխանցելու
այստեղ ներկա համայնքին, այստեղ ներկա կազմակերպություններին, որոնք,
հուսով եմ, հաշվի կառնեն մեր բոլոր կարիքները և (հիշեցնենք) ողջ
Վրաստանին և ամբողջ աշխարհին, որ մենք այստեղ ենք , մենք այս համայնքի
մի մասն ենք։ Հուսով եմ, որ այն, ինչի մասին այսօր խոսելու ենք
այստեղ, գործի մեջ կկատարվի։ Ամենակարևորներից մեկը
ենթակառուցվածքների հարմարեցումն է, որը Թբիլիսիում և Մառնեուլիում
ընդհանրապես այնքան էլ բարենպաստ չէ։ Ոչ միայն Մառնեուլիում, այլեւ
գյուղերում այս առումով որեւէ զարգացում չունենք։ Ես կցանկանայի
ստեղծել անհատական մոտեցման մոդել, որը նպատակ ունի ոչ միայն
ընդհանուր համատեքստում դիտարկել բոլոր հաշմանդամները, որոնք երկրորդ
խմբի հաշմանդամներ են կամ խմբի անձինք, այլ նաև ստեղծել անհատական
մոդել, որի նպատակն է օգնական կամ
տրանսպորտ»,- մեզ հետ զրույցում ասաց Շաբան Մամեդովը։
Միջոցառմանը ներկա հաշմանդամ, «Խարի Բյուլբյուլ» կազմակերպության
նախագահ Համզա Գուլիևը մեզ հետ զրույցում ասում է, որ իրենց
խնդիրներով հետաքրքրվում են միայն ընտրությունների ժամանակ։ Խնդիր է
նաև տեղեկատվության պակասը։
«
Պետական պաշտոնյաները երբեմն մտածում են, որ հաշմանդամները
շատ բաների մասին տեղեկություն չունեն։ Օրինակ՝ լսողության խնդիրներ
ունեցող մարդիկ կարծում են, որ չեն կարողանում հասկանալ մեզ,
տեսողության խնդիրներ ունեցողները կարծում են, որ չեն կարող մեզ
տեսնել։ Սա այդպես չէ։ Այս ամենը տեղի է ունենում օրենքի մասին
անտեղյակության պատճառով։ Կարծում եմ՝ օրենքից տեղեկություն չունեն։
Քաղաքացիները ինտեգրված չեն հասարակությանը։ Միջոցառումների
ժամանակ պետական պաշտոնյաների հետ խոսելիս ասում եմ, որ օրենքները
չեն կարող հասնել ժողովրդին։ 2 ամիս առաջ Սալամ կազմակերպության հետ
հանդիպումներից մեկին էի։ Այնտեղ Կոնգրեսի ներկայացուցիչ կար,
հարցրեց, որ 70 հազար օգնություն է հատկացվել, ստացե՞լ եք։ Ես
պատասխանեցի, որ չենք ստացել, և երբ նա հարցրեց, թե ինչու, իմ
պատասխանն այն էր, որ տեղեկություն չունենք։ Շատ լավ կլիներ, որ
կազմակերպությունները համագործակցեին միմյանց հետ և նման հանդիպումներ
անցկացնեին, նման միջոցառումների ժամանակ տեղեկություններ
կկիսվեին»,- մեզ հետ զրույցում ասում է Համզա Գուլիևը։
«Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում, որպես «Սալամ» հարթակի անդամ, Այթաջ
Խալիլը բացատրում է, որ այսօրվա հանդիպման նպատակն է բարձրացնել
հաշմանդամների խնդիրները, ավելի լավ տեսնել նրանց կարիքները և
լուծումներ փնտրել։
«
Այս տարածաշրջանում մեր աշխատանքի ընթացքում մենք տեսանք, որ
հաշմանդամները, հատկապես էթնիկ փոքրամասնությունների հաշմանդամները,
ամենախոցելի խմբերից են։ Բացի համայնքում առկա խնդիրներից, կան
խնդիրներ, որոնք առհասարակ ունեն Վրաստանում ապրող հաշմանդամները։
Ցավալի իրողություն է, որ մեր տարածաշրջանում չկա հետաքրքրություն
կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների,
նախարարությունների մակարդակով։ Խնդիրն արդիական չէ, և մեր նպատակն է
հարցը դարձնել արդիական և սկսել խոսել այն մասին, թե ինչու է դա
կարևոր և ինչ մարտահրավերների են բախվում հաշմանդամները։ Մենք
կազմակերպություններին հրավիրել ենք հետաքրքրվելու այստեղ ապրող
հաշմանդամների մարտահրավերներով»,- ասում է Այթաջ
Խալիլը։
«Սոցիալական արդարադատության կենտրոնի» իրավաբան Մարիամ Ջանիաշվիլին
մեզ ասում է, որ միջոցառման հիմնական նպատակն է ևս մեկ անգամ վերհանել
ազգային փոքրամասնությունը ներկայացնող հաշմանդամների հետ կապված
խոչընդոտները և գտնել ուղիներ, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ
համայնքին ձեռնարկել՝ խնդիրները վերացնելու համար:
«
Միջոցառումը բաղկացած է երեք պանելից։ Մենք ուզում
էինք տեսնել բոլոր տեսակի հեռանկարներ։ Մի կողմից՝ տեղացի
հաշմանդամներն ուղղակիորեն խոսում են։ Նրանց հարթակ տալը շատ կարևոր
է, քանի որ նրանք լավագույնս գիտեն, թե ինչ խնդիրներ ունեն։ Մյուս
կողմից, որպես իրավապաշտպան կազմակերպություններ, մենք խոսում ենք մեր
գործունեության ընթացքում բացահայտված մարտահրավերների մասին։ Տվյալ
դեպքում լեզվական պատնեշի խնդիրը շատ լուրջ է և դրան զուգահեռ՝
պետության անգործությունը, որը լրացուցիչ խոցելի հաշմանդամներին, այս
դեպքում՝ ազգային փոքրամասնություններին, ի վերջո բերում է ծայրահեղ
ծանր վիճակում։ Երրորդ՝ շրջանակներում Թբիլիսիի և Ռուսթավիի
կազմակերպությունները խոսում են իրենց հեռանկարներով։ Միջոցառման
հիմնական նպատակն է խոսել խնդիրների լուծման մասին և այդ
ակտիվիստներին կապել միմյանց հետ, որպեսզի նրանք հետո համատեղ
իրականացնեն, օրինակ, քարոզչական արշավներ»,- մեզ հետ
զրույցում ասաց Մարիամ Ջանիաշվիլին։
Համաձայն պանելային քննարկման կազմակերպիչների՝ միջոցառմանը
հրավիրված են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչներ, թեև քննարկմանը մասնակցել է միայն ինքնակառավարման
ընդդիմությունը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Միացյալ ազգային
շարժում» կուսակցության Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ Լաշա
Կվելաձեն, իրենց խմբակցությունը նախատեսում է աշխատել հաշմանդամների
խնդիրների շուրջ։
«Շատ ցավալի է, որ մեր քաղաքապետարանում հաշմանդամներն իրենց
ճնշված են զգում, քանի որ ՏԻՄ-ը նրանց չի լսում, և ինչպես նշեցին, այդ
մարդկանց հիշատակում են միայն ընտրությունների ժամանակ։ Նրանք նշել են
բազմաթիվ խնդիրներ՝ հասարակական տրանսպորտում թեքահարթակների
խափանումը, կրթության խնդիր, պետական լեզվի չիմացություն,
զբաղվածության խնդիր, քաղաքապետարանում հաշմանդամների խորհուրդը
համակարգված նիստեր չի անում նրանց հետ և տեղեկություններ չունի նրանց
խնդիրների մասին։ Մեր խմբակցությունն անպայման աշխատելու է այն
հարցերի շուրջ, որոնք գտնվում են տեղական ինքնակառավարման դաշտում, և
մենք կփորձենք դրանք լուծել կարճ ժամանակահատվածում։
Նշենք, որ պանելային քննարկմանը զուգահեռ գրադարանի շենքում տեղի
ունեցավ Մառնեուլիի հաշմանդամների խորհրդի նիստը, որտեղ քննարկվեցին
հինգ հարցեր.
Քննարկման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան