Մառնեուլիի քաղաքապետարանը փակ մրցույթ է հայտարարել նոր թափուր պաշտոնի համար

Մառնեուլիի քաղաքապետարանում թափուր աշխատատեղ կա։

Տեղական ինքնակառավարումը փակ մրցույթ է հայտարարել ենթակառուցվածքների շինարարության և զարգացման գործընթացների վերլուծության և մոնիտորինգի բաժնի երկրորդ կարգի ավագ մասնագետի պաշտոնի համար։

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա բարձրագույն կրթություն և 1 տարվա աշխատանքային փորձ։ Աշխատավարձի չափը՝ 1936 լարի։ Մրցույթին մասնակցությունը հնարավոր է մինչև հունիսի 18-ը։ Ըստ hr.gov.ge-ում հրապարակված թափուր աշխատատեղի՝ այս փուլում նշված պաշտոնի համար գրանցված է միայն մեկ հայտ։

Լրացուցիչ պահանջներ ՝
Աշխատանքային փորձ - ենթակառուցվածքների, շինարարության ուղղությամբ - 1 տարվա փորձ;


հմտություններ ՝

1. Վերլուծական մտածողություն;
2. թիմային աշխատանք;
3. Անկախ աշխատելու ունակություն;
4. Արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
5. Սեփական աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու կարողություն;
6. Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն:

Հարկ է նշել, որ - փակ մրցույթը հայտարարվում է պետական ​​ծառայության ողջ համակարգում և ենթադրում է համապատասխան թեկնածուի ընտրություն գործող քաղծառայողներից, պետական ​​ծառայողների ռեզերվում ընդգրկված քաղաքացիական ծառայողներից և աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից։  Բացի այդ, փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունի աշխատանքային պայմանագրով աշխատող անձը, եթե նա աշխատում է հանրային ծառայության համակարգում առնվազն 1 տարի։ 
Աշխատանքային պայմանագրով աշխատող անձը թափուր պաշտոնի է ընդունվում փորձաշրջանով, որի տեւողությունը 12 ամիս է։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google