Մառնեուլիի սակրեբուլոյում տաս թափուր աշխատատեղ կա
Մառնեուլիի սակրեբուլոյում  10 թափուր աշխատատեղ կա։ Տարբեր պաշտոններ զբաղեցնելու նպատակով օրենսդիր մարմինը 8 թափուր պաշտոն է հրապարակել փակ, երկուսը՝ բաց մրցութային կարգով։ Ներկա թափուր աշխատատեղերում նվազագույն աշխատավարձը 1936 լարի է, իսկ առավելագույնը՝ 2 783 լարի։ Մրցույթին մասնակցությունը հնարավոր է մինչև հունիսի 24-ը։

Փակ մրցույթի թափուր աշխատատեղեր ՝ 

  • Սակրեբուլոյի ապարատի կազմակերպչական բաժին՝ առաջին կարգի ավագ մասնագետ, 2 թափուր պաշտոն, պաշտոնեական աշխատավարձ 2057 լարի։
  • Սակրեբուլոյի  ապարատի կազմակերպչական բաժին - երկրորդ կարգի ավագ մասնագետ, 1 թափուր տեղ, պաշտոնեական աշխատավարձը 1936 լարի։
  • Սակրեբուլոյի  գրասենյակի գենդերային հարցերի և հասարակական սեկտորի հետ կապերի բաժին՝ երկրորդ կարգի ավագ մասնագետ, 2 թափուր հաստիք, աշխատավարձը 1936 լարի։
  • Սակրեբուլոյի  ապարատի նյութատեխնիկական և համակարգչային սպասարկման բաժին՝ ավագ մասնագետ, 1 թափուր տեղ, պաշտոնեական աշխատավարձը 1936 լարի։
  • Սակրեբուլոյի ապարատի նյութատեխնիկական և համակարգչային սպասարկման բաժին - երկրորդ կարգի ավագ մասնագետ, 1 թափուր տեղ, պաշտոնեական աշխատավարձը 1936 լարի։
Բաց մրցույթի թափուր աշխատատեղեր.

  • Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին - պետ, 1 թափուր պաշտոն, պաշտոնեական աշխատավարձ 2783 լարի։
  • Սակրեբուլոյի  աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ առաջին կարգի ավագ մասնագետ, 2 թափուր պաշտոն, պաշտոնեական աշխատավարձ 2057 լարի։

Մրցույթը բաղկացած է երեք փուլից.

  • Դիմումի ներկայացում
  • Բանավոր հանձնարարություն
  • Հարցազրույց

Մառնեուլիի սակրեբուլոյի  թափուր պաշտոնների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google