Սակրեբուլոյի շենքի նախագիժը երկու անգամ տապալվել է

Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի շենքի կառուցման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար մրցույթը հայտարարվել է երրորդ անգամ։




Առաջին մրցույթը, որը սահմանվել էր 42 000 լարի, չկայացավ։ Երկրորդ մրցույթը ինքնակառավարումը ավելացրել է 30 հազար լարիով, սակայն, չնայած երկու հայտատուների մասնակցությանը, մրցույթը չի կայացել։ Պատճառը ընկերությունների կողմից թերի փաստաթղթերի ներկայացումն է։ Երրորդ մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է հունիսի 23-ին։ Դրան մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել հուլիսի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 95 օրացուցային օրվա ընթացքում։

Ավագանու նոր շենքի կառուցման պատճառ է դարձել օրենսդիր մարմնում աշխատողների մեծ թիվը։ Այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է կազմել միայն սակրեբուլոյի  շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի 2024 թվականի բյուջեից։

Տարածքը, որտեղ պետք է կառուցվի ավագանու նոր շենքը, գտնվում է Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google