Մառնեուլիի 4 դպրոցներում առաջին դասարանցիներ չեն գրանցվել

Ավարտվել է դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլը։



Մառնեուլիի քաղաքապետարանի 74 հանրակրթական դպրոցներ 2023-2024 ուսումնական տարվա համար կարող են ընդունել 2890 առաջին դասարանցի։ Մառնեուլիի ողջ ուսումնական հաստատություններում գրանցվել է 1388 առաջին դասարանցի։ 1502 տեղ ազատ է մնացել։ Առջևում է մնում գրանցման վերջին փուլը, սակայն, հաշվի առնելով, որ հիմնական փուլն արդեն ավարտվել է, տվյալների էական փոփոխություններ պետք չէ սպասել։ Կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիներ չեն գրանցվել։

  • Օփրեթի հանրային դպրոց
  • Խուտոր-Լեժբադինի հանրակրթական դպրոց
  • Ծերակվիի հանրային դպրոց
  • Իմիրճալայիի հանրակրթական դպրոց

Օփրեթիի  դպրոցը  կարող էր ընդունել 20 աշակերտ, Խուտոր-Լեժբադինը 5, Իմիրճալայինը՝ 10, իսկ Ծերակվիինը՝ 13 առաջին դասարանցիների։

Ագկուլա գյուղի հանրակրթական դպրոցում գրանցվել է ընդամենը 1 առաջին դասարանցի,  Չանախչիում գրանցվել է 3 աշակերտ, Կիրովկայում՝ 3, Շահումյանում՝ 3, Սիոնում՝ 1 առաջին դասարանցի։
Մառնեուլիի N2, N5 և N6 հանրակրթական դպրոցներում այս փուլում թափուր տեղ չի մնացել։

Առաջին դասարանցիների գրանցման ընդհանուր հրահանգներին կարող եք ծանոթանալ հղումով։

Այն աշակերտները, ովքեր չեն կարող գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն IV փուլում,  հուլիսի 17-ից հուլիսի 28-ը մնացած ազատ  կամ նախորդ փուլերում ազատված տեղերում:

Չորրորդ փուլում հանրակրթական դպրոցն ապահովում է աշակերտի գրանցումը ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google