Մառնեուլիի «Ամառային մանկապարտեզում» գրանցվել է 28 երեխա

Մառնեուլիի «Ամառային մանկապարտեզը» կսկսի գործել հուլիսի 3-ից։ Ուսումնական հաստատությունը մեկ ամիս կսպասարկի այն երեխաներին, ում ծնողներն աշխատում են։



Հունիսի 27-ի դրությամբ ամառային մանկապարտեզ  գնալու ցանկություն է հայտնել 28 երեխա։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ի  հետ զրույցում ասաց Մառնեուլի մանկապարտեզների միության  ղեկավար Զաուր Քարամովը, գրանցումը կշարունակվի մինչև ամսվա վերջ։ Մառնեուլիի թիվ 1 հանրային մանկապարտեզում  մեկ ամիս կգործի ամառային մանկապարտեզ։

«Գրանցումը հնարավոր է մինչև ամսվա վերջ, առավելագույնը կարող ենք ընդունել 33 երեխայի։ Ամառային մանկապարտեզում կաշխատեն թիվ 1 մանկապարտեզի դաստիարակները։  Մանկապարտեզում գրանցումը տեղի է ունենում, եթե ծնողները աշխատում են: Նրանք պետք է տեղեկանք բերեն աշխատանքից և գրեն դիմում»,- ասել է Քարամովը։

Մառնեուլիում «ամառային մանկապարտեզի» պրակտիկան գոյություն ունի տարիներ շարունակ, սակայն 2020 թվականին այն դադարեց գործել համաճարակի պատճառով և չէր կարող վերսկսել աշխատանքը մինչև 2023 թվականը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google