Երբ քեզ չեն սիրում, որովհետեւ... - Խտրականություն տարբերվելու համար
Մարդիկ հաճախ դառնում են խտրականության զոհ՝ մաշկի գույնի, հագուստի, լեզվական հմտությունների, համոզմունքների, կողմնորոշման կամ այլ տարբերակիչ հատկանիշների պատճառով: Խտրականությունը դրսևորվում է առօրյա կյանքում՝ լինի դա տնից համալսարան ճանապարհը, աշխատանքի որոնման գործընթացն է, թե ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Սաիդան հաճախ գլխաշոր կրելու համար խտրականության զոհ է դարձել և իր փորձը կիսվում է հանդիսատեսի հետ: Էթնիկ փոքրամասնության երիտասարդները, ովքեր այժմ սովորում են պետական ​​լեզուն և սովորելու համար տեղափոխվել են Թբիլիսի, տարբեր ձևերով խտրականության զոհ են դարձել։ Երիտասարդները պատմում են Թբիլիսի տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած խնդիրների մասին և դրանց լուծման ուղիների մասին։

«Մի անգամ առանց նկարի ինքնակենսագրականս ուղարկեցի, զանգահարեցին ու հարցազրույցի հրավիրեցին։  Երբ գնացի հարցազրույցի, ինձ ասացին, որ իրենց շատ է դուր եկել իմ փորձը, բայց ոչ արտաքինս։ Ինձ հարցրին՝ կփոխե՞մ արտաքինս, եթե ինձ աշխատանքի ընդունեն, ուզում էին, որ ես հանեմ գլխաշորդ, ինչը, իհարկե, շատ մեծ խտրականություն է»,- 21-ամյա Սաիդա Մամեդովան մի քանի տարի է, ինչ գլխաշոր  է կրում։ Սաիդան որոշել է դա կրել այն բանից հետո, երբ Ծալկայից  տեղափոխվել է Թբիլիսի՝ սովորելու։ Դա  նրա համար ազատություն և պաշտպանություն է, բայց լինում են դեպքեր, երբ նա իրեն վտանգի ներքո է  զգում այդ  պատճառով:

«Ինձ համար գլխաշորը  ներքին ազատություն է, թեև այն շատ անընդունելի է մեր երկրում և շատ խոչընդոտներ է ստեղծում մեզ համար։ Մենք միշտ խտրականության ենք ենթարկվում և բացառվում մեր արտաքին տեսքի պատճառով։ Թեեւ ես սովորում եմ վրաց բանասիրություն եւ ցանկանում եմ ինտեգրվել այս հասարակությանը, այնուամենայնիվ, ինձ բացառում են, քանի որ գլխաշոր  եմ կրում»։

Սաիդան հիշում է դեպքեր, երբ խտրականության զոհ է դարձել։  Երիտասարդ աղջիկը խնդիրներ է ունենում ինչպես հանրային վայրերում, այնպես էլ իր գլխաշորի պատճառով աշխատանք փնտրելիս։

«Միշտ մեզ վատ են նայում, երբ մեզ այդպես են տեսնում։ Նրանք կարծում են, որ ես պետք է ամուսնացած լինեմ, լեզուն չգիտեմ, Վրաստանի քաղաքացի չեմ։ Մի անգամ ես մետրոյով էի գնում, և մի կին փորձեց հանել իմ գլխաշորը։ Նա որոշ մեկնաբանություններ արեց, և երբ ես վրացերեն պատասխանեցի, նա դարձավ ագրեսիվ և հարձակվեց ինձ վրա։ Շատ են դեպքերը, երբ ես դառնում եմ նման հարձակման զոհ։ Բացի այդ, մենք խնդիրներ ենք ունենում աշխատանք փնտրելիս։ Երբ տեսնում են CV-ի նկարը, այս դիմումն անգամ հաշվի չեն առնում»: - հիշում է Սաիդան

Սաիդան Ջավախիշվիլիի համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է, սովորում է վրաց բանասիրություն։ Սաիդան կարծում է, որ հասարակության մեջ կրոնական կամ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը դեպի լավը կարելի է փոխել համայնքի անդամների ակտիվությամբ, նրանց ձայնը բարձրացնելով և հասարակությանը տեղեկատվություն հասցնելով։

«Մենք պետք է նրանց բացատրենք, որ մենք սպառնալիքներ չենք ներկայացնում մեզնից, մենք սովորական մարդիկ ենք, և չպետք է սպասեք, որ մենք վատ բաներ կանենք։ Մենք Վրաստանի կանայք ենք, մենք լիարժեք կանայք ենք։ Մեզ ասում են՝ կարդա պատմություն և տես, թե մեր նախնիները գլխաշոր են կրել, ես նաև ուզում եմ, որ այս մարդիկ պատմություն կարդան և հասկանան, թե ով ենք մենք, ինչ է իսլամն ընդհանրապես և ինչու ենք այն  կրում։ Այս վերաբերմունքը միայն էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ չէ։ Կան բազմաթիվ վրացի մահմեդականներ, ովքեր գլխաշոր  են կրում, և նրանք բախվում են ճիշտ նույն խնդիրների հետ»: ասում է  Սաիդան

Խտրականության զոհ է դարձել նաև Դմանիսի երիտասարդ Ռուսլան Օմարովը, ում իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առանձնացրել են ազգային պատկանելությամբ։ Ռուսլանը կանգառում կանգնած է եղել հոր, զարմիկի և ընկերների հետ, երբ նրան են մոտեցել երկու զինվորական համազգեստով տղամարդիկ և խնդրել են հաստատել իր ինքնությունը։ Ռուսլանը  բացատրում է, որ իրավապահներն իրենց հետ խոսել են ցինիկ և արհամարհանքով և կենտրոնացել են վրացերենի և  չիմացության վրա։

«Հայրս, ով ասում էր՝ ուսանող են, ոչ մի վատ բան չեն արել», բավականին «ագրեսիվ » ձևով ու վերևից նայեց՝ «Դու ո՞վ ես, ընդհանրապես», Վրացերեն գիտե՞ս»,- ասացին նրանք, ինչն ինձ շատ բարկացրեց։ Պատկերացնում էի, թե ինչպես կվարվեին ինձ հետ, եթե վրացերեն չիմանայի։ Դրանից հետո մենք մի քիչ զրուցեցինք։ Ինչպե՞ս է խոսակցությունը: Ամեն երկրորդ բառով ուզում էին քեզ նվաստացնել ու ճնշել»։ - հիշում է Ռուսլանը

Ռուսլանի գործն ուսումնասիրում է նաև հանրային պաշտպանի գրասենյակը։ Ոստիկանության կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստով հետաքննություն է սկսվել, թե ինչ փուլում է, հայտնի չէ։

Աիդան, Թյուրքանը, Ջեյրանը և Գյուլչինին 1+4 ծրագրի ուսանողներ են։ Մոտ 10 ամիս է, ինչ աղջիկները տեղափոխվել են Թբիլիսի՝ սովորելու և ապրելու։ Նրանք չորսն էլ հիշում են, որ մինչ Թբիլիսի տեղափոխվելը մտավախություն ունեին, թե ինչպես կընդունվեն վրացական հասարակության մեջ և ինչպես կհաջողվի ապրել Թբիլիսիում։


Էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող երիտասարդների ինտեգրման գործընթացին որոշակիորեն նպաստում է 1+4 պետական ​​ծրագիրը, ըստ որի՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ուսանողները համալսարանում զրո կուրսում սովորում են վրացերեն, ապա շարունակում 4-ամյա ուսումը  բակալավրի մակարդակով։


Վրաստանի բնակչության ընդհանուր մարդահամարի վերջին տվյալների համաձայն, որն անցկացվել է 2014 թվականին, Վրաստանի բնակչության 13%-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Նրանց թվում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչները ներկայացնում են ազգային փոքրամասնությունների ամենամեծ թիվը։ Չնայած այն հանգամանքին, որ նշված էթնիկ խմբերը դարեր շարունակ բնակվում են Վրաստանում, բնակչության շրջանում դեռևս պահպանվում են որոշակի կարծրատիպեր, և կան խտրականության դեպքեր՝ էթնիկ կամ կրոնական պատկանելության հիման վրա։

Համաձայն Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի «Ռասայական խտրականությունը Վրաստանում,  քաղաքականություն և պրակտիկա դեպի էթնիկ փոքրամասնությունների և միգրանտների ոստիկանական համակարգում» ուսումնասիրությունը, էթնիկ ադրբեջանցի հարցվածները նշում են, որ իրենց հաճախ ընկալում են որպես «անկիրթ», իսկ կանանց հաճախ ասում են, որ իրենք պարտավոր  են ամուսնանալ վաղ տարիքում.։ Էթնիկ հայ հարցվողների ներկայացուցիչները խոսում են արմենոֆոբիայի մասին։ Նրանց խոսքով՝ ամենահաճախ օգտագործվող պիտակները «ստախոս», «թշվառ», «դավաճան», «գող» են։ Որոշ հարցվածներ Վրաստանում արմենոֆոբիան համեմատում են աշխարհում հակասեմիտիզմի հետ։

«Վրացիները մեզ հաճախ «թաթար» են անվանում տրանսպորտում, և եթե ինչ-որ վատ բան է պատահում, մեղադրում են մեզ։ Եթե ​​ադրբեջանցի ես, հաճախ մտածում են, որ դու անկիրթ ես, կարծում են, որ ադրբեջանցի կանայք պետք է շուտ ամուսնանան»։ - (Էթնիկ ադրբեջանցի հարցվող, Քվեմո Քարթլի)

Ուսումնասիրությունն իրականացվել է 2021 թվականին և այն խոսում է այն մարտահրավերների և խտրականության դեպքերի մասին, որոնց բախվում են էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները իրավապահ մարմինների հետ շփվելիս։ Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ որոշ դեպքերում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ուժային կառույցների ներկայացուցիչների վերաբերմունքը փոխվում է, երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները խոսում են վրացերեն։

Հասարակության և իրավապահ մարմիններում խտրականության դեպքերի հետ մեկտեղ Վրաստանում դեռևս խնդրահարույց են համակարգային մարտահրավերները։ Համաձայն Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի «Կրոնի և հավատքի ազատությունը Վրաստանում» 2022 թվականի հետազոտության՝ կրոնի և հավատքի ազատության և կրոնական միավորումների հավասարության ուղղությամբ համակարգային բոլոր խնդիրները տարիներ շարունակ մնացել են չլուծված։ Հետազոտության համաձայն՝ իշխանությունները պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն օրենսդրության կամ պրակտիկայում առկա խտրական մոտեցումների դեմ։

Ռադիո «Մառնեուլի»
"Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան


Նյութը պատրաստվել է Radio Marneuli-ի կողմից Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) «Արդարադատության մատչելիության բարձրացում Վրաստանում կրոնական, էթնիկ փոքրամասնությունների և միգրանտների համար» ծրագրի շրջանակներում՝ USAID-ի օրենքի գերակայության ծրագրի աջակցությամբ: Ռադիո Մարնեուլին ամբողջությամբ պատասխանատու է նյութի բովանդակության համար, և դրանում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել վերը նշված դոնոր կազմակերպությունների տեսակետներին:
Print E-mail
FaceBook Twitter Google